«Ուզում էի բարձրանալ վերև, պայթյունի ուժեղ ձայն լսեցի. բոլորին դուրս հանեցին: Պայթյունը տեղի է ունեցել նկուղում, որտեղ պահվում են քիմիական նյութեր»,- այս մասին հայտնել է ուսանողուհի Գոհար Գալստյանը՝ անդրադառնալով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում հրդեհի բռնկմամբ պայթյունի դեպքին: «Ասում են՝ հոսանքի ու նյութերի հետ կապված է եղել բռնկումը»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԵՊՀ-ից հերքել էին լուրերը, որ հրդեհի պատճառը քիմիական նյութերն են: