Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում կոչ են արել դադարեցնել Ուկրաինայում Ռուսաստանի պարտության մասին երազելը. #WSJ

20:48, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
ԱՄՆ-ում կոչ են արել դադարեցնել Ուկրաինայում Ռուսաստանի պարտության մասին երազելը. #WSJ

ԱՄՆ-ում կոչ են արել դադարեցնել Ուկրաինայում Ռուսաստանի պարտության մասին երազելը, գրում է The Wall Street Journal թերթը:

«Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման հույս այլևս չկա: Բացի այդ, պատժամիջոցները բավականաչափ արդյունավետ չեն եղել, և Ռուսաստանի տնտեսությունը դիմացել է սահմանափակումներին: Չպետք է լինեն պատրանքներ, որ կարճաժամկետ միջոցների գոնե ինչ-որ համադրություն կհանգեցնի նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի հակամարտությունից: Իսկ Ռուսաստանի հետ գլոբալ առճակատման մեջ մտնելը խելամիտ չէ: Արևմտյան առաջնորդները շատ հաճախ տրվում են կպչուն գաղափարների, թե Ռուսաստանի նկատմամբ հաղթանակ ձեռք կբերվի»,- գրում է թերթը:

12310 | 0
Facebook