ՑԱԽԱԼ-ն ամբողջությամբ վերահսկողություն է սահմանել Գազայի արևմտյան հատվածի նկատմամբ և անցնում է ցամաքային գործողության նոր փուլի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
Նա մանրամասներ չի հայտնել ցամաքային գործողության նոր փուլի վերաբերյալ:
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ «Աշ Շիֆա» հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև զինյալների զենքի, հանդերձանքի պահեստը: