Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.

Թերթերի տեսություն

Ո՞ր գործով է ԱԱԾ-ում հարցաքննվել Վիտալի Բալասանյանը. մանրամասներ. «Ժողովուրդ»

09:18, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
Ո՞ր գործով է ԱԱԾ-ում հարցաքննվել Վիտալի Բալասանյանը. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ քրեական գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել:
     «Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
     Ասլանյանին մեղադրում են հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, և գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Հիմա էլ քննիչները լսում են Վիտալի Բալասանյանին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1883 | 1
Facebook