Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ.

Միջազգային

ԱՄՆ Պետդեպի խոսնակը մեկնաբանել է Վաշինգթոնում Հայաստանի հետ հանդիպումից Բաքվի հրաժարվելը

09:30, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
ԱՄՆ Պետդեպի խոսնակը մեկնաբանել է Վաշինգթոնում Հայաստանի հետ հանդիպումից Բաքվի հրաժարվելը

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Վաշինգթոնում Հայաստանի հետ հանդիպումից Բաքվի հրաժարումը:

«Մենք կշարունակենք աջակցել խաղաղ բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: Կողմերին կոչ ենք անում մասնակցել բանակցություններին, լինի դա այստեղ, թե՝ այլ վայրում: Դա կմնա մեր քաղաքականությունը»,- ասել է Մեթյու Միլլերը:

| | |
3399 | 1
Facebook