Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Հայաստանում քիբերհանցավոր մեխանիզմ է գործում». Սամվել Հայրապետյան

23:54, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
«Հայաստանում քիբերհանցավոր մեխանիզմ է գործում». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկա պահին Հայաստանում մի այնպիսի կիբերհանցավոր մեխանիզմ ա գործում, որը առավել ճկուն էր 2016-2018 թվականներին։ Փաստորեն, վատ ավանդույթները շարունակական են լինում։
     Ուշադիր կարդացեք ու տարածեք, որովհետև ոչ մեկդ էլ ապահովագրված չեք դրանց կողմից լարված թակարդներից։
     Ձեր մտերիմի էջից ձեզ կգրեն ու ձեզնից կուզեն ձեր gmail-ը (կամ iCloud-ը)` պատճառաբանելով, որ իբր թե ինչ-որ X քանակի gmail ա պետք, որպեսզի իրենց gmail-ը բացվի։ Սա բացարձակապես կեղծ ա ու լարված թակարդ։
     Եթե ձեզ հետաքրքրում ա, թե ինչի՞ են հենց ձեր gmail-ը (կամ iCloud-ը) ուզում, այլ ոչ թե օրինակ mail.ru-ն կամ yahoo-ն, ապա իմացեք, որ ձեր հեռախոսը սինխրոնիզացվում ա Google-ի հետ։ Արդեն շա՜տ երկար տարիներ կլինի, որ Google-ի բոլոր պրոդուկտներին մուտք են ստանում հենց gmail-ով, իսկ էդ պրոդուկտների մեջ պահպանվում են ձեր անձնական տվյալները՝ մուլտիմեդիա, բանկային քարտ, հաշվեհամար, գաղտնաբառեր, լոգիններ, նոթեր, փոխկապակցված սարքավորումներ (հեռախոս, համակարգիչ, նոթբուք, ժամ, տան սարքեր, մեքենա և այլն)։
     Եթե ձեր մտերիմի էջից գրողի ձեռքում հայտնվի ձեր gmail-ը իր գաղտնաբառով (կամ այլ վերիֆիկացիոն մեթոդով) ապա հաջորդ «զոհը» ձեր հաջորդ ընկերը կլինի հենց ձեր էջի միջոցով։ Սա շղթայական վստահության վրա հիմնված սոցիալական ինժեներիա ա՝ որը վաղուց համարվում ա քիբերհանցագործության տարր։
     Սրա դեմ պայքարելու համար արդեն վաղուց մշակվել են տարատեսակ մեխանիզմներ՝ երկփուլային անվտանգությունից սկսած մինչև տարրական մեդիագրագիտության հիգիենա։
     * Քայլ առաջին
     Արդեն բոլոր հարթակներում (Google, iCloud, Facebook, Instagram, WhatsApp, Telegram և այլն) գործում է երկփուլային անվտանգության համակարգը (two factor authentication) պարզապես միացրեք դա ու սինխրոնիզացրեք Google Authenticator ծրագրի հետ, որը հասանելի է ինչպես Android, Microsoft, Blackberry, այնպես էլ iOS (Apple) համակարգերի վրա:
     * Քայլ երկրորդ
     Երբ ձեզ գրում ու ձեզանից ինչ-որ բան են ուզում, ապա մի զլացեք և փորձեք զանգել և ճշտել` արդյո՞ք դա ձեր մտերիմն ա, թե՞ իր էջը գողացել են։ Ու եթե նույնիսկ ձեր մտերիմը լինի, ապա հարցրեք թե ինչի՞ համար ա դա ուզում ու ո՞վ ա իրենից նմանատիպ ինֆորմացիաներ պահանջում և փորձեք բացատրել, որ դա թակարդ ա։
     Հետգրություն
     Քանի որ վխտում են թակարդները, ապա ուշադիր եղեք ձեր բոլոր քայլերին։ Ուշադիր եղեք ձեր բանկային գործարքներին ու թե որտեղ եք լրացնում ձեր բանկային տվյալները, ուշադիր եղեք թե ովքեր են ձեզ զանգում ու ձեզնից կոդեր ուզում, առհասարակ ուշադիր եղեք ձեր բոլոր քայլերին ու մի զլացեք մի բանը 2 անգամ ստուգել։ Ավելի լավ ա չզլանալ, քան թե կորցնել անձնական տվյալներ, գումարներ և այլ կարևոր բաներ»։

3305 | 0
Facebook