Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կասկածելի են Ֆաթիմայի կապերն օտարեկրյա պետությունների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի». իրավաբան

23:48, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
«Կասկածելի են Ֆաթիմայի կապերն օտարեկրյա պետությունների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի». իրավաբան

Իրավաբան Դավիթ Թումասյանը գրում է. «Ֆաթիմա Զուրաբովան մեկ օրում դարձավ Հայաստանյան «Ֆեյսբուք»-ի «աստղ», սակայն արդյո՞ք նա այն անձն է, ինչպիսին ներկայանում է…. Մի քանի դիտարկում՝
     1 – Խիստ կասկածելի է նրան բռնության ենթարկելու փաստն ընտանիքի անդամների կողմից, քանի որ նա ինքն է բռնություններ և ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ՝ անգամ ոստիկանության շենքում,
     2 – Առավել կասկածելի է նրա հայտնվելը Հայաստանում մի երկրից, որի հետ ՀՀ-ն չունի ցամաքային սահման, և բռնության ենթարկված անձն առավել մեծ հավանականությամբ պետք է իր տանից փախչեր հարևան երկրներ՝ Վրաստան, Ադերբեջան, բայց ոչ ինքնաթիռի տոմս գնելով` գար Հայաստան: Տարօրինակ է նաև այն, որ նա ընտրել է Հայաստանը` իմանալով, որ նրա հորեղբայրը, ով, նրա ասելով, բռնարար է, ունի ծանոթություն ոստիկանությունում,
     3 – Ֆաթիմայի խոսքով նա ոչ մի նյութական արժեք չի ունեցել, սակայն կարողացել է ինքնաթիռի տոմս առնել, ավելին՝ մի քանի օր ՀՀ-ում բնակվել վարձակալած բնակարանում՝ հրաժարվելով ապաստանի հնարավորությունից, որը նրան տրամադրվելու էր` որպես ապաստան հայցողի, որից նա նույնպես հրաժարվել է,
     4 – Առավել կասկածելի են Ֆաթմայի կապերն օտարեկրյա պետությունների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի, և թե ում հետ է նա շփվում, և ով է Ֆաթիմային ուղղորդում, հուսամ՝ կբացահայտվի,
     5 – Նա փորձում է շահարկել իր օտարերկրացի լինելը` որպես խտրական վերաբերմունք, սակայն դա առնվազն անհեթեթ է, քանի որ ՀՀ-ում բազմաթիվ են աջակցություն ստացող օտարերկրացիները, որոնք շատ գոհ են մատուցված ծառայություններից, անգամ միայն այս տարվա կտրվածքով, իսկ միգուցե նա փորձում է վարկաբեկե՞լ Հայաստանը...
     6 -Ընտանիքում բռնության ենթարկված 21-ամյա անձը կունենար որոշակի հոգեբանական, վարքային, ճանաչողական և այլ հատկանիշներ, որոնք նկատելի կլինեին անգամ տեսանյութում հարցազրույց ներկայացնելիս, սակայն դրանք նկատելի չէին և որոշ դեպքերում խաղարկային ու դերասանական:
     Հիմա մտածեք, Ֆաթիմա Զուրաբովան ընտանիքում բռնության ենթարկված ա՞նձ է, թե՞ նպատակաուղղված ՀՀ ուղղորդված և կոնկրետ շահեր ունեցող անձ…
     Հ.Գ. Այս դեպքի առնչությամբ, թե՛ Կանանց աջակցման կենտրոնը, թե՛ Ոստիկանությունը, թե՛ Քննչական կոմիտեն կատարել են համագործակցային, իրավաչափ ու օրինական աշխատանք: Մնացածը հետո»:

6685 | 2
Facebook