Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատկերացրեք, որ կարող է ոչ մի օգնություն էլ չլինել». Ուկրաինայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ

21:48, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
«Պատկերացրեք, որ կարող է ոչ մի օգնություն էլ չլինել». Ուկրաինայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ

ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի վերակառուցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Փենի Փրիցքերը Կիև կատարած այցի ժամանակ ակնարկել է, որ օգնությունը կարող է դադարեցվել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։
     «Հանդիպումների ժամանակ Փեննին փորձում էր ներկաներին ականջալուր դարձնել այն մտքին, որ, օրինակ՝ պատկերացնենք, որ ամերիկյան օգնությունն էլ չկա. ինչ պետք է արվի հաջորդ տարվա ընթացքում, որպեսզի ձեր տնտեսությունը գոյատևի նույնիսկ այս իրավիճակում»,- հրապարակմանը հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։ Նշվում է, որ այցի ընթացքում Փրիցքերը հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետի և կառավարության անդամների հետ։
     Վերջերս արևմտյան լրատվամիջոցներն ավելի ու ավելի են հաճախ են գրում, որ Արևմուտքն սկսել է հոգնել ուկրաինական հակամարտությունից, և Զելենսկու թիմին աջակցությունը թուլանում է։ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է աջակցել ինչպես Կիևին, այնպես էլ Թել Ավիվին։
     Հինգշաբթի ավելի վաղ ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել օրինագծին, որը ֆինանսավորում է կառավարության աշխատանքը՝ առանց Իսրայելին և Ուկրաինային լրացուցիչ օգնության: Ներկայացուցիչների պալատն այս փաստաթուղթը հաստատել է նոյեմբերի 14-ին։ Այժմ այն ​​ստորագրության կուղարկվի Սպիտակ տան ղեկավարին։

3866 | 0
Facebook