Աստրախանում փլուզվել է բնակելի շենքի երկու շքամուտք, հայտնում է ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր վարչությունը։
Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ դեռ փլուզումից առաջ շենքը լքել է 213 մարդ, այդ թվում՝ 37 երեխա։
Քննչական կոմիտեն պարզում է փլուզման պատճառները, որոշվում է քրեական գործի հարուցման հարցը։ Մարզային դատախազությունը հետաքննություն է սկսել։