Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արեստովիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

20:18, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
Արեստովիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական և բլոգեր Ալեքսեյ Արեստովիչի դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նատալյա Պիպան։

«Քաղաքացի Արեստովիչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ինձ տեղեկացրել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը, և ես հայտնում եմ ձեզ։ Մենք սպասում ենք հետախույզի շուտափույթ վերադարձին (որքան էլ կասկածելի է) Ուկրաինա»,- գրել է Նատալյա Պիպան սոցցանցի իր էջում:

Հարկ է նշել, որ Արեստովիչը վերջերս հայտարարել էր հաջորդ ընտրություններում Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվելու` իր մտադրության մասին։

| | |
3167 | 0
Facebook