ԱՄՆ-ի նախագահն այլևս չի կարող օգտվել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը շրջանցելու իր լիազորությունից։ ԱՄՆ սենատը նոյեմբերի 15-ին քվեարկել է այդ լիազորությունը չեղարկելու օգտին։
Հիշեցնենք, որ 1992թ. ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումով արգելվում է ԱՄՆ կառավարության որևէ ուղիղ աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը։ 2001 թվականին, սակայն, ԱՄՆ Սենատն ընդունել էր փոփոխություն, որով ԱՄՆ-ի նախագահը լիազորություն էր ստանում ամեն տարի 907 ուղղումը շրջանցելու։ ԱՄՆ նախագահն այլևս չի կարող օգտվել ուղղումը շրջանցելու իր լիազորությունից։