Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Բորելը հայտնել է, որ Հայաստանին 15 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի

19:30, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
Բորելը հայտնել է, որ Հայաստանին 15 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի

Եվրոմիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողությունը, որի հետևանքով Ղարաբաղի ավելի քան 100500 հայ ստիպված է եղել արտագաղթել։ ԵՄ-ի առաջնահերթությունն է մարդասիրական անխոչընդոտ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում մնացած և Հայաստան հեռացած մարդկանց: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարության մեջ:

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, և թույլ տալ տեղում իրավիճակի շարունակական անկախ մշտադիտարկում իրականացնել՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելությունների այցելությունների:

ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով այն 10,45 միլիոն եվրոյի, ինչպես նաև Հայաստանի խնդրանքով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը:

Հայաստանին 15 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի՝ հասցեագրելու համար սոցիալ-տնտեսական կարիքները, սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման հարցերը: Քայլեր են ձեռնարկվում՝ նպաստելու Հայաստանի անվտանգությանը, ճկունությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությանը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում։

ԵՄ-ն լիովին հավատարիմ է և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը և, որպես արդյունք, խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասված է փաստաթղթում։

8330 | 0
Facebook