Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ.

Հարցազրույցներ

«Ինչ-որ փուլում Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից». լրագրողը՝ Գագիկ Մելքոնյանին

16:30, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
«Ինչ-որ փուլում Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից». լրագրողը՝ Գագիկ Մելքոնյանին

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ի եթերում անդրադառնալով նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին չմասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ասել է․ «Բացի իրենցից կա աշխարհ, կա Եվրոպա, կա Ամերիկա, որտեղ մենք փնտրում ենք մեր բարեկամներին։ ՀԱՊԿ-ը մեր հարցերին դեռ չի պատասխանել։ Նախորդ տարի նոյեմբերին մեր ղեկավարությունը հարց բարձրացրեց՝ դուք ճանաչո՞ւմ եք Հայաստանի սահմանը, թե՞ չեք ճանաչում։ Մինչև հիմա իրանք մտածում են՝ ճանաչե՞ն, թե՞ չճանաչեն։ Երբ իրանք մեր պատասխանը կտան, մենք էլ համապատասխան քայլեր կձեռնարկենք»։ Լրագրողի անդրադարձին՝ ինչ-որ փուլում Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, պատգամավորն ասել է․ «Մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք գալիս, մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի պատասխանին։ Քանի պատասխան չեն տվել՝ սպասելու ենք»:

Գագիկ Մելքոնյանի հարցազրույցը
| | |
2278 | 0
Facebook