Խնդրում ենք սպասել...

Համացանց

«4 տարի առաջ դեռ հայտարարվել է, որ նիկոլի ասածը չանող դատավոր չկա». Աննա Մկրտչյան

02:06, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
«4 տարի առաջ դեռ հայտարարվել է, որ նիկոլի ասածը չանող դատավոր չկա». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նարեկ Մալյանը բռնադատված է մարդու իրավունքների նախատեսված շրջանակից օգտվելու համար։
     Սա է նիկոլի ստանդարտը։
     Ակնհայտ է, որ դատավարություն, արդարադատություն, առավել ևս արդարություն հնարավոր չէ, քանզի 4 տարի առաջ դեռ հայտարարվել է, որ Հայաստանում նիկոլի ասածը չանող դատավոր չկա։
     Նարեկ Մալյանին պատանդ պահող նիկոլը միայն չի հասկանում, որ անուղղակի ընդունում է, որ ինքը լայվեր անելով Հայաստանում զավթել է իշխանությունը ու դրա համար ապագայում պատասխանատվության ենթարկվելը լրիվ համահունչ է իր պատկերացումներին։
     Քաղաքական հետապնդումների ու քաղաքական սպանությունների փուլը նիկոլն արդեն մի քանի տարի է որպես շտապ օգնություն և դեռ ավելին՝ վերակենդանացման միջոց է օգտագործում իշխանազավթումը պահելու համար»:

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
2470 | 1
Facebook