Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր ոչ մի հեռախոսի համարի, այդ թվում՝ թեժ գծին, հնարավոր չէ միանալ». Նարինե Կիրակոսյան

16:06, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
«Ձեր ոչ մի հեռախոսի համարի, այդ թվում՝ թեժ գծին, հնարավոր չէ միանալ». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ձեր ոչ մի քաղաքային հեռախոսի համար, այդ թվում «Թեժ գիծ» 114-ին հնարավոր չէ միանալ։
     Տասնյակ և հարյուրավոր արցախցիներ իրենց բազմաթիվ հարցերով դիմում են անհատներին, այդ թվում լրագրողներին իրենց օգնել։ Այդ բոլոր հարցերը սովորական մարդկանց ուսերին է գցել ՀՀ կառավարությունը։
     Կոնկրետ իմ հեռախոսիս րոպեներն ու փողերը կերվել է ձեր այդ թեժ գծին չմիանալու արդյունքում։ Ժամերով ձայնագրել եմ դասական այն երաժշտությունը, որ միանում է Սոցապ նախարարության համարին զանգելիս։
     Էլ չեմ ասում սովորական մարդկանց հանգանակությունների մասին, որ արցախցիներին օգնելու համար օգտագործվում են, որովհետև ՀՀ կառավարությունը ասֆալտ փռելու փող ունի, ազգային ժողովի պատգամավորների բարեկամներին աշխատավարձ, պարգևավճարի փող ունի, նոր մեքենաներ-պադավատներ առնելու փող ունի․․․ ամեն բանի փող ունի, բացի արցախցիներին սնունդ, շոր և հատկապես աշխատավարձի նրանց պարտքերը, կենսաթոշակները, նպաստները վճարելու գումար։ Հա, օտարերկրացիներին Հայաստան լցնելու հնարավորություններն էլ է տալիս այնպես, որ ես ինձ պակիստանա-հնդկական միջավայրում եմ զգում։ Ի դեպ նրանց օրական աշխատանքի վարձերն էլ փոքր չի ու հայտնի չէ, թե նրանք հարկերը տալիս են, թե խուսափում։
     Ինչքան կարելի՞ է, լավ, ինչքա՞ն կարելի է մենք բյուջե լցնենք, կառավարությունում պաշտոն զբաղեցնողները հարկատուներիս հաշվին ապրեն ու ոչինչ չանեն։
     Արցախցին այսօր կառավարության ղեկը գրաված հայատյացի պատճառով է դարձել անտուն։ Ուրեմն դուք էլ պարտավոր եք էս մարդկանց հոգսը քաշել։ Բարի եղեք առնվազն այդ ձեր ստեղծած 114 համարը աշխատացրեք։
     Հատկապես հաշմանդամ մարդկանց ու ծերերի համար եմ սա գրում, թե չէ թքած ունեմ սաղ կառավարության վրա։ Տականք եք, տականքի գործիք, որ թուրքի համար է միայն աշխատում, Հայաստանը կործանման տանելով։
     Մի գրամ մեջներդ հայ վերադարձեք էլի։
     Հ․Գ․ Էդ մարդիկ իրենց զավակներին են կորցրել, երկու ամիս է թոշակ չեն ստանում, գյուղերում պապուս գներով տներ են վարձակալել, քրոնիկ հիվանդությունների դեղեր չունեն։ Իսկականից մի քիչ խիղճ ունեցեք, մենք արդեն էլ հնարավորություն չունենք էդ մարդկանց օգնելու։ Քանի՞ օր ու ամիս սպասենք, որ ՀՀ կառավարությունը նրանց մասին հիշի՞ ու չխուսափի պատասխանատվությունի»:

2758 | 0
Facebook