Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի դեմարշը
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի երեկվա հայտարարություններից հետո, Ադրբեջանը չեղարկել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանն իր մասնակցությունը:
Այն իրավիճակն է, ինչի մասին մի քանի անգամ զգուշացրել եմ վերջին շրջանի իմ հարցազրույցներում:
ԱՄՆ-ն, անշուշտ, մնում է թիվ մեկ գերտերությունը, սակայն աշխարհում ուժերի հարաբերակցություն է փոխվում, ինչի հետևանքով, մի կողմից, Սպիտակ տունը չի կարողանում (կամ չի ուզում) գործուն աջակցություն ցուցաբերել Երևանին, մյուս կողմից՝ հստակ գործիքակազմ չունի, որի միջոցով ճնշում գործադրի Բաքվի վրա:
Խոսքը հատկապես վերաբերում է Բայդենի վարչակազմին, որը քաղաքական և բարոյական առումով մաշված է:
Հենց այս իրավիճակի համար եմ ասում, որ խիստ վտանգավոր է Հայաստանի միակողմանի խաղն Արևմուտքի հետ»: