Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

Բագրատյանի արձագանքը՝ կնոջ՝ ավազի ապօրինի հանք շահագործելու լուրերին

14:36, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
Բագրատյանի արձագանքը՝ կնոջ՝ ավազի ապօրինի հանք շահագործելու լուրերին

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում, այս մասին գրել էր «Հետքը»՝ հավելելով, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։

ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, պատգամավորն ասել է. «Ամբողջովին խեղաթյուրված է իրավիճակը, ընկերությունը գործում է օրինական հիմքով և բոլոր փաստաթղթերը տնօրինության մոտ են: Այգեգործությամբ է զբաղվում, որի արդյունքում ավազային հատիկներ կան, խնդրել է թույլատրել ավազը լվանալ ու իր կարիքների համար օգտագործել: Բոլոր մարմինները տվել են թույլտվություն»,- ասել է պատգամավորը։

Սերգեյ Բագրատյանի ճեպազրույցը
| | |
2526 | 1
Facebook