Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

«Էլի անցքեր լինելու են, բայց անհամեմատ փոքր թվով». Սուրեն Գրիգորյան

14:00, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
«Էլի անցքեր լինելու են, բայց անհամեմատ փոքր թվով». Սուրեն Գրիգորյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների մասին. «Առաջին անգամ ունենք իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու ամանորյա լուսավորությունն իրականացնելիս։ Անցած տարի շատ քննարկումներ եղան նոր գույք ձեռք բերելու հետ կապված, և մեկ տարի անց, ինչպես էն ժամանակ ասում էինք, որ սա մեկանգամյա օգտագործման չէ և բազմակի օգտագործման է լինելու, այս տարի մեր ասածի ապացույցը կարող եք տեսնել: Երկրորդ, անցյալ տարի քննարկվեց հատկապես լոկացիաներից մեկում՝ Հանրապետության Հրապարակում և դրա շենքերի վրայի անցքերը։ Ինչպես անցած տարի խոստացանք, որ փակվելու են բոլոր անցքերը, փակվել են: Այս տարի պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները, էլի անցքեր լինելու են, բայց անհամեմատ փոքր թվով ու լինելու են հիմնականում էն անցքերը, որոնք անցած տարի բացվել են, լցվել են, էս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են ու ծրագրի իրականացումից հետո լցվելու են»,- ասել է Գրիգորյանը:

Սուրեն Գրիգորյանի ասուլիսը
| | |
2247 | 1
Facebook