Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր պաշտոնանկության հարցը դրված չէ՞». լրագրողները՝ նախարարին

13:18, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
«Ձեր պաշտոնանկության հարցը դրված չէ՞». լրագրողները՝ նախարարին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով կոռուպցիայի թեմային՝ ասաց, որ այն դեռ բացառված չէ. «Կան անպատշաճ վարքագծեր, որոնք պետք է ուղղվեն»: Հարցին՝ սա հի՞մք է ենթադրելու, որ նախարարին փոխարինող են փնտրում՝ համակարգի վատ աշխատելու ու կոռուպցիոն դրսևորումների համար, ասել է․ «Ես կխնդրեմ համակարգի վերաբերյալ գնահատականը մի դեպքով չիրականացնել. համակարգն աշխատում է, զարգանում է, հեղափոխական համակարգային փոփոխություններ են արվում»: Հարցին՝ Ձեր պաշտոնանկության հարցը դրված չէ՞, ասաց. «Դա կխնդրեմ հարցնել այն մարդկանց, ում մոտ նկատել եք նման մտահոգություններ»:

Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը
| | |
1694 | 0
Facebook