Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել». ՌԴ ԱԳՆ

12:30, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
«Ռուս-ամերիկյան հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել». ՌԴ ԱԳՆ

Վաշինգթոնի մեղքով ռուս-ամերիկյան հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել, բայց դա Մոսկվայի ընտրությունը չէ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 90-ամյակի կապակցությամբ:
     «Աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին, որոնք փոխում են ուժերի դասավորվածությունը համաշխարհային ասպարեզում, Վաշինգթոնում համառորեն շեշտը դնում են Մոսկվայի և Պեկինի գլոբալ զսպման վրա, իսկ վերջին հաշվով՝ ամբողջ համաշխարհային մեծամասնության, որը համաձայն չէ Արևմուտքի կողմից պարտադրված կանոնների վրա հիմնված աշխարհակարգի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

| | |
2533 | 0
Facebook