«Կա՞ ժամկետ, գնահատական՝ ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը» և ո՞ր երկրի հովանու ներքո»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվեցին լրագրողները. «Ժամկետների հետ կապված արդեն ասացի, որ կոնկրետ ժամկետների մասին չի բանակցվում: Ցանկալի է ստորագրվի, չգիտեմ, հնարավոր է, քիչ հավանականություն կա, որ ցանկության պարագայում կարող է նաև մինչև այս տարվա վերջ ստորագրվել: Թե ո՞ւմ հովանու ներքո, նման բան չի քննարկվում: Եթե մենք մեր մեջ չպայմանավորվենք, էդ «հովանու ներքոն» որ գա, ինքն իր շահերն է բերելու իր հետ»,- ասել է Սիմոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում: