«Մեզ քննադատում են, որ պատշաճ հետևողականությամբ երկրից թալանված միջոցները ետ չենք բերում. այս քննադատությունը հասկանալի է, բայց մյուս կողմից պիտի նկատեմ, որ թալանված միջոցները հայտնի թալանչիների տների դարակներում դասավորած չեն. այսինքն՝ չեն տարել, դրել կուշետկի մեջ դրել: Գումարները խնամքով քողարկված են, թաքնված տարբեր տեղերում, հաճախ՝ ՀՀ-ից դուրս»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրավական մեխանիզմներ են ստեղծել՝ ինչպիսին ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզն է, որի վարույթներով արդեն անցնում է հազարավոր անշարժ գույք. «Մեր քաղաքական կամքը ոչ մի վայրկյան չի սասանվել ու սկսված պրոցեսը հանգեցնելու է արդյունքների»,- նշեց նա: