Աղքատությունը հաղթահարում են աշխատանքի միջոցով, այս մասին ԱԺ-ում՝ Բյուջե 2024-ի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մարդուն կարելի է մի օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի հաց տալ, բայց մարդուն պատրաստել նրան, որ դու չես աշխատելու ու կառավարությունը կամ հանրությունը քեզ ամբողջ կյանքում կերակրելու է, դա մարդու նկատմամբ ամենամեծ նվաստացումն ու վիրավորանքն է: Ավելի մեծ վիրավորանք մարդու նկատմամբ չի կարելի պատկերացնել»,- ասաց Փաշինյանը: