ԵՄ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի որդու՝ Իլյայի դեմ, գրում է The Guardian-ը:
«Ընդլայնված պատժամիջոցների ցուցակում կա Իլյա Մեդվեդևի անունը: Նրա անունն ու ծննդյան ամսաթիվը համընկնում են նախկին նախագահի միակ որդու անվան և ծննդյան ամսաթվի հետ»,- նշում է թերթը:
Բացի այդ, պատժամիջոցների տակ կհայտնվի Աննա Ցիվիլևան, ում համարում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականը: