«Առաջարկվող բյուջեն ՀՀ առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր ու միջոցներ չի նախատեսում, առաջին հերթին դա վերաբերում է անվտանգային մարտահրավերներին»,- Բյուջե 2024-ի նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումն ու ագրեսիվ հռետորաբանությունը: Փոխարենը 18 տոկոսով ավելացվում է ՆԳՆ բյուջեն: Փաստորեն, ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու նրա հովանավոր Թուրքիան, այլ՝ ՀՀ քաղաքացիները»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: