Խորհրդարանը շարունակում է Բյուջե 2024-ի նախագծի քննարկումները: Քիչ առաջ ելույթ ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը և անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ հայտարարեց. «Երբ լսում ես մեր ընդդիմադիր գործընկերների ելույթները, վախ է առաջանում նույնիսկ շենքից դուրս գալ, տպավորություն է, որ մենք ապրում ենք ոչ թե զարգացող ՀՀ-ում, այլ, օրինակ, Գազայի հատվածում: Տպավորություն է, որ մեր բյուջեն ոչ թե աննախադեպ աճ է գրանցել, այլ նվազել է: Վստահեցնում եմ, որ դրսում այլ Հայաստան է, որտեղ կա տնտեսական աճ, որտեղ բարձրանում են աշխատավարձերն ու թոշակները, որտեղ տեղի են ունենում շինաշխատանքներ. Հայաստան, որի ՊՆ բյուջեն աննախադեպ ավելացել է. Հայաստան, որտեղ գալիս են զբոսաշրջիկներ: Իհարկե, սա չի նշանակում, որ չկան խնդիրներ...»: