ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպումից հետո նրան «բռնապետ» է անվանել: «Լսե՛ք, նա այդպիսին է: Նա բռնապետ է այն իմաստով, որ կոմունիստական երկիր է ղեկավարում, որի կառավարման ձևը բոլորվին նման չէ մեր երկրի կառավարման ձևին»,- Bloomberg-ը մեջբերում է Բայդենի խոսքը:
Բայդենը Ցզինփինին բռնապետ էր անվանել նաև հունիսին՝ մեկնաբանելով խոցված չինական օդապարիկների հետ կապված միջադեպը: