«Ինչպես իրենք են ասում՝ լկտի սուտ է. փաստը նա է, որ Հայաստանի և Արցախի պաշտպանության բանակը կարողացել է պաշտպանել ՀՀ և ԱՀ անվտանգությունը ու եթե չլինեին այս, ինչպես Անդրանիկ Քոչարյանն էր ասում, «օգտագործված իշխանությունները», ՀՀ-ին և Արցախին երբեք որևէ վտանգ չէր սպառնա: Պիպետկայով իրենք էին բերում, որովհետև ճանապարհները փակ էր»,- 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ Գորժադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ ներկա իշխանությունները մեղադրում են իրենց՝ որպես նախկին իշխանություն, «պիպետկայով զենք բերելու» մեջ։ «Հայաստանի սպառազինության աղբյուրները միշտ էլ դիվերսիֆիկացված են եղել, Հայաստանը զենք է ձեռք բերել Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից, Չեխիայից»,- նշել է Զաքարյանը։ «Ինչքա՞ն կարելի է սուտ ասելով երկիրը վարի տալ։ Մենք ասում ենք Սյունիքը լրջագույն վտանգների մեջ է, մենք ասում ենք Վարդենիսի հատվածը լրջագույն վտանգների մեջ է, սրանք ասում են՝ նախկին, նախկին, նախկին...»,- հավելել է Զաքարյանը։