Առնվազն 11 մարդ է զոհվել հինգշաբթի առավոտյան Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Լյուլիան քաղաքի ածխի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է CCTV-ն:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տեղեկատվության համաձայն՝ փրկարարները տարհանել են 63 մարդու, որոնցից 51-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հրդեհի պատճառը պարզվում է: