Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծեծկռտուք՝ Լևոն Շանթի անվան դպրոցում. 13 տարեկան տղան տեղափոխվել է հիվանդանոց

09:48, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
Ծեծկռտուք՝ Լևոն Շանթի անվան դպրոցում. 13 տարեկան տղան տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցում: Ժամը 21:20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի տրավմատիկ կոտրվածք, ձախ քթանցքի վերին անկյան պատռված վերք, քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 13-ամյա Էրիկ Ռ-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցում՝ ծեծի ենթարկվելու հետևանքով: Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին, ժամը 10:50-ի սահմաններում նույն դպրոցի սաներ 14-ամյա Գոռ Գ-ն, 14-ամյա Նարեկ Գ-ն վիճաբանել են Էրիկ Ռ-ի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

4703 | 0
Facebook