Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.

Թերթերի տեսություն

Այսօր ԱԺ-ում կրկին թեժ է լինելու. «Ժողովուրդ»

09:00, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
Այսօր ԱԺ-ում կրկին թեժ է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում կշարունակվի ՀՀ 2024թ-ի բյուջեի քննարկումը: Երեկ այն ընդհատվեց կառավարության հետ հարցուպատասխանով: Այսօր ևս ԱԺ-ում կլինեն Նիկոլ Փաշինյանն ու նախարարները:
     Եւ հենց բյուջեի քննարկումն է պատճառը, որ այսօրվա կառավարության նիստը հետաձգվել է. սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ այն տեղափոխվել է ուրբաթ: Նախատեսվում է, որ արդեն այսօր բյուջեի քննարկումը կընդհատվի մինչև դեկտեմբեր՝ ԱԺ հաջորդ նստաշրջան:
     Այս ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով, իսկ արդեն դեկտեմբերին բյուջեի նախագիծը կդրվի վերջնական քվեարկության»:

| | |
1521 | 0
Facebook