Երևան քաղաքում`
Նոյեմբերի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ին, 20-ին սպասվում է անձրև։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 16-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 16-17-ին, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 17-18-ին կնվազի 5-8 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 17.8°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -5.0°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 6.6°C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: