Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երիտասարդը մարտական նռնակով ներխուժել է խանութ ու գումար պահանջել

00:06, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
Երիտասարդը մարտական նռնակով ներխուժել է խանութ ու գումար պահանջել

Նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակով զինված մտել է նշված բանկ և նռնակի օղակը քաշելով և այն պայթեցնելու սպառնալիքով բանկի 23-ամյա գանձապահից պահանջել է դրամապահոցում գտնվող ողջ գումարն իրեն տալ:

Բարեբախտաբար, գանձապահը նույնպես զգոն է եղել ու ժամանակին դեպքի վայր հասած ոստիկաններն ու պարեկները կարողացել են վնասազերծել կասկածյալին, ում ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա տղամարդ է, ում անունը նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակում:

Ոստիկանները կարողացել են նաև վնասազերծել մարտական նռնակը:

| | |
2926 | 0
Facebook