Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի». Օ՛Բրայեն

23:36, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի». Օ՛Բրայեն

ԱՄՆ-ն պետք է ապահովի ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այս մասին ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն, ամրապնդելով իր ներկայությունը, պետք է հասնի նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո։

«Ներկայում այնտեղ ռուսական զորքերն են։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի»,- ասել է նա:

2452 | 0
Facebook