ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը պատգամավոր Դավիթ Բաղդասարյանի հրաժարականի դիմումի մասին. «Սույն թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ սույն թվականի նոյեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։
Համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի Դավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը, ուստիև նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։
Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԱՀ ԿԸՀ։