Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ.

Միջազգային

Իսրայելական բանակը մարտերը կտեղափոխի Գազայի հատվածի հարավ

22:30, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
Իսրայելական բանակը մարտերը կտեղափոխի Գազայի հատվածի հարավ

Իսրայելական բանակի մարտերը կտեղափոխվեն Գազայի հատվածի հարավ՝ անկլավի հյուսիսային հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ոչնչացումից հետո։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի կառավարությունը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին։

Իսրայելի կաբինետի խոսնակը մանրամասներ չի հայտնել։

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Շեյխ Ռադվան թաղամասի վրա։ Հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են:

Իրազեկ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն դժգոհ է Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողություններից, քանի որ այնտեղ աճում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծանր զրույցներ է ունենում Իսրայելի պաշտոնյաների հետ, սակայն Թել Ավիվը չի արձագանքում Սպիտակ տան խնդրանքներին։

| | |
1279 | 0
Facebook