Գազա քաղաքում ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի իշխանության խորհրդանիշերից մեկը` խորհրդարանի շենքը, որում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները խմբակային լուսանկար էին արել, գրում է Haaretz թերթը։
Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի խորհրդարանի շենքում
Հրատարակության տվյալներով՝ իսրայելցի զինվորականները շենքը գրավելուց հետո պայթեցրել են այն։
Իսրայելը ոչնչացրել է Գազայի խորհրդարանի շենքը
Ինչպես նշում է աղբյուրը, կառույցը վերջին շրջանում չի շահագործվել` որպես պաղեստինյան անկլավի խորհրդարանի նիստերի անցկացման վայր։