Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Գլխավոր դատախազության պահանջով Wildberries-ը փոխում է կանոնները

21:18, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
Գլխավոր դատախազության պահանջով Wildberries-ը փոխում է կանոնները

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անունից կազմակերպված ստուգման ընթացքում Wildberries առցանց խանութը փոխել է մոտ 20 դրույթ, որոնք կարգավորում են վաճառողների և գնորդների հարաբերությունները։

Փոփոխություններից մեկի համաձայն` գնորդն այլևս պարտավոր չէ ապրանքի որակն ստուգել ստանալու պահին։ Ապրանքի վերադարձի օր կսահմանվի դրանից հրաժարվելու պահը (գնորդը կարող է ապրանքը վերցնելուց հետո ստուգել դրա որակը և վերադարձնել, եթե այն սարքին չէ կամ թերություն ունի. խմբ.):
     Բացի այդ, գնորդն այսուհետ կարող է հրաժարվել ցանկացած տեսակի գնված ապրանքից, այդ թվում` տեխնիկայից (նախկինում գնորդը չէր կարող վերադարձնել մի շարք ապրանքատեսակներ. խմբ.)։
     «Ապրանքի առաքման ժամկետը կարող է երկարաձգվել միայն գնորդի հետ համաձայնեցման դեպքում։ Իսկ ապրանքի փոխարինման պահանջի քննարկման ժամկետը կրճատվել է»,- ասված է հաղորդագրությունում։
     Ըստ նոր կանոնների, գնորդը նաև կկարողանա անձնական հաշվի միջոցով չեղարկել իր պատվերը:
     Բացի այդ, պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու դեպքում Wildberries-ի ծախսերի փոխհատուցումը կպահպանվի միայն ապրանքի հետգնման ցածր մասնաբաժնի, առաքման զգալի հեռավորության և ապրանքի առանձնահատկությունների դեպքում (եթե այն մեծ է, փխրուն և այլն):
     «Wildberries»-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: Աշխարհագրությունը ընդգրկում է 7 երկիր՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստանը, Ուզբեկստան և Իսրայելը։ Հայաստանում գործում է 2018 թվականից։

11471 | 0
Facebook