Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

«Արևմուտքը թույլ չի տալիս Հայաստանին ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները». Զախարովա

19:54, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
«Արևմուտքը թույլ չի տալիս Հայաստանին ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները». Զախարովա

Արևմուտքի խորհուրդները թույլ չեն տալիս Հայաստանին` ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած` հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ չի ավարտվել։ «Հունիսի 2-ին եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց է արձանագրվել բանակցություններում, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։

...Սակայն կրկին ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը` թղթի վրա համաձայնագրերը վերջնական տեսքի բերել, և մենք լավ գիտենք, թե ինչը խանգարեց դրան. դա Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան ընկերների «լավ» խորհուրդն էր», - ավելացրեց Զախարովան:

Ինչպես նշել է դիվանագետը, Արևմուտքը, փոխանակ նպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում է բոլոր դրական ձեռքբերումները կարգավորման ճանապարհին։ «Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը, փորձում են սեփական բաղադրատոմսերը պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և նորմալացման փոխարեն նպաստել կեղծ նորմալացմանը», - ասել է ՌԴ դիվանագիտական ​​ծառայության ներկայացուցիչը։
     «Արդյունքում Հայաստանը, եռակողմ համաձայնագրերից դուրս ԱՄՆ-ի և Եվրոմիության հուշումներին հետևելով, մեր կարծիքով, մեծապես վտանգում է` տարածաշրջանային հաղորդակցությունների ապագա կոնֆիգուրացիայից կտրվելու առումով»,- եզրափակել է Զախարովան։

3929 | 2
Facebook