Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել. սա է ամբողջ պրոբլեմը». Փաշինյան

18:06, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
«Մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել. սա է ամբողջ պրոբլեմը». Փաշինյան

«Ամբողջ խնդիրն էն ա, որ մենք խորապես և նույնիսկ ենթագիտակցորեն զգում ու հասկանում ենք, որ մենք չենք որոշում մեր աշխարհագրական դիրքը, դրա համար է դա վատ: Մենք ազդեցություն չունենք մեր աշխարհագրական դիրքի բովանդակությունն ստեղծելու վրա: Մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել: Սա է ամբողջ պրոբլեմը, որովհետև, ինձ կներեք, հիմա եկեք նայենք աշխարհի բանին: Շվեյցարիայից վատ աշխարհագրական դիրք ոչ մեկ չունի: Մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում ա Շվեյցարիա, Ավստրիայի, Չեխիայի աշարհագրական դիրքը, և այդպես շարունակ, էլի երկրների օրինակներ պիտի բերեմ:
     Եվրոպայի պատմությունն էլ լի է նույնպիսի ողբերգություններով, բախումներով:

«ենք պիտի պատասխանենք հետևյալ հարցերին`
     1. Մենք ուզո՞ւմ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե ոչ:

2. Մենք կարողանո՞ւմ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը»,- ԱԺ-ում խոսելով խաղաղության խաչմերուկի մասին, հայտարարեց Փաշինյանը:

«Մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել. սա է ամբողջ պրոբլեմը». Փաշինյան
| | |
2612 | 1
Facebook