«Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր քաղաքական գործառնական նշանակությունն այն է, որ մենք վիզուալ ցույց տանք, թե ինչ ենք ուզում, ինչ պատրաստակամություն ենք հայտնում, և այդպես շարունակ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» մասին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին։
«Անվտանգության մոդելը, որ մենք կիրառել ենք ու արդյունքում պրոբլեմներ ունեցել, գիտե՞ք որն է․ աջ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել, մատ ենք թափ տվել, շրջվել ենք՝ մատ ենք թափ տվել։ Մեզ հարցրել են՝ էս ինչի՞ հաշվին եք մատ թափ տալիս, ասել ենք՝ ոնց, չգիտե՞ք՝ ով ա մեր մեջքին կանգնած։ Բայց երբ եկել է պահը, որ դա պետք է արտահայտվեր, ասել են՝ ոնց որ թե էսօր զանգի ենք սպասում, չենք կարող ոչ մի բան ասել։ Էս ընկալման փոփոխությունը կարևոր է»,- ասաց նա։