«Վերջին 3 տարիներին ամենաշատ քննարկված թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է: Խաղաղության խաչմերուկ նախագծի ամենակարևոր քաղաքական գործառնական նշանակությունն այն է, որ մենք վիզուալ կերպով ցույց տանք` ինչ ենք ուզում, ինչ պատրաստակամություն ենք հայտնել և այլն: Դուք գիտեք, որ ամենատարբեր միջանցքային խոսակցություններ են այս ընթացքում պտտվել, այդ բառի հետ կապված նաև: Մենք դրել ենք մեր պարամետրերը, և մեր կուսակցությունը վերջին 3 տարում այդ պարամետրերից մի միլիմետր դուրս չի եկել:
Որևէ մեկը չի կարող վիճարկել, որ բանակը, զինված ուժերը շատ կարևոր են, բայց մատերի վրա կարելի է հաշվել այն երկրները, որոնք կարող են սեփական անվտանգությունը պահպանել միայն բանակի միջոցով»,- ԱԺ-ում խաղաղության օրակարգի մասին խոսելիս հայտարարեց Փաշինյանը: