Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարածաշրջանում թուրքական ծավալապաշտությունն ուղղված է բոլորի դեմ, այլ ոչ թե միայն հայերի». Վարուժան Գեղամյան

01:06, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
«Տարածաշրջանում թուրքական ծավալապաշտությունն ուղղված է բոլորի դեմ, այլ ոչ թե միայն հայերի». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Հայկական իրականությունում (Հայաստանում և Սփյուռքում) վերջին շրջանում ակտիվորեն տարածվում է այն թեզը, որ «իրականում Հայաստանի ու Թուրքիայի մեջ ոչ մի էական խնդիր չկա։ Առկա կոնֆլիկտի պատճառը
     ա) հայերի ունեցած ծավալապաշտությունն է դեպի թուրքերի տարածք և,
     բ) արտաքին ուժերի (հատկապես՝ Ռուսաստանի) խառնակչությունը

Նման պնդումները առաջիկա ամիսներին լինելու են էլ ավելի հաճախակի։
     Հայ-թուրքական հակամարտության այսպիսի մեկնաբանությունը ոչ միայն հակագիտական է և հակասում է իրականությանը, այլև հեշտ ապացուցելի է հակառակը։
     Եվ այս մասին շուտով ավելի հանգամանալից կգրեմ։
     Մինչ այդ մի օրինակ այն բանի, որ տարածաշրջանում թուրքական ծավալապաշտությունն ուղղված է բոլորի դեմ, այլ ոչ թե միայն հայերի (ինչը վերոնշյալ հիմնավորման առանցքային «փաստերից է»)։
     Այսպես, եթե օկուպացված հայկական Շուշին հայտարարվել է Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ապա Ադրբեջանի պետությունում ապրող ամենամեծ տեղաբնիկ ժողովուրդներից մեկը՝ իրանալեզու թալիշների գլխավոր կենտրոններից Լենքորանը այս տարի հայտարարվել է Թյուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անում է ամեն բան, որպեսզի լիարժեք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ՝ ոչ թյուրքական ժողովուրդներին կամ դրանց մղի դուրս։
     Այլ կերպ ասած՝ թյուրքական ծալավապաշտությունը ոչ թե բխում է այս կամ այն ժողովրդի՝ թուրքերի հանդեպ տածած վերաբերմունքից, այլ Թուրքիայի և վերջինիս կցորդ Ադրբեջանի՝ մեր տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական բնական մղումներից։
     Իսկ այդ մղումներին ընդառաջ ցանկացած զիջումը ավելի անխուսափելի է դարձնում հաջորդ զիջման պարտադրանքը»:

| | |
1276 | 0
Facebook