Ֆրանսիայի դատարանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ձերբակալելու օրդեր է տվել: Նա մեղադրվում է 2013 թվականին քիմիական զենք կիրառելու մեջ, հաղորդում է AFP-ը: Նշվում է, որ գործի շրջանակներում կալանքի չորս օրդեր է տրվել: Ֆրանսիայի դատարանը մեղադրել է նաև նրա եղբորը՝ Մահեր Ասադին, որը Սիրիայի Հանրապետական գվարդիայի հրամանատարն է: Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: