«Դուք խոսում եք ճանապարհային ենթակառուցվածքների, դրանց մեծ ծավալների մասին, քանի՞ հազար կմ ճանապարհ թողեցինք թշնամուն ու եթե անվտանգությունն ապահովված չէ, ի՞նչ կյանքի որակի մասին եք խոսում»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ հարց բարձրացրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Թունյանն ասաց՝ տնտեսական աճն ու բյուջեի հիմնավորվածությունն ուղիղ կապված են մեր անվտանգության հետ. «Պաշտպանության բյուջեն, որը մանրամասն քննարկվել է, դրա լավագույն ապացույցն է: Էդ թվերն ու կատարված աշխատանքները լսելուց հետո, եթե ձեզնից որևէ մեկը պետք է էստեղից հայտարարի, որ պաշտպանության ուղղությամբ ոչինչ չի արվում, դա ինձ համար, մեղմ ասած, չգիտեմ՝ ինչ կլինի»,- նշեց Թունյանը: