Արցախից բռնի տեղահանության առաջին օրերին համացանցի հայկական տիրույթում հայտնվեց այս զույգի լուսանկարը, որի միջոցով վերջինները որոնվում էին հարազատների կողմից։ Նշվում էր, որ Արթուրն ու Անժելիկան Մարտունու շրջանի Սոս գյուղից են, տարհանման ժամանակ կորել են, ու որևէ տեղեկություն չունեն։
Առ այսօր լուսանկարը շարունակվում է պտտվել մամուլում և հայ օգտատերերի էջերում։ MediaHub-ը կապ է հաստատել զույգի հետ: Արթուրը պատմել է, որ երբ Մարտունու շրջանը տարհանել են, մեծ դժվարություններով, ընդամենը 10 օրական երեխայի հետ իրենք հասել են Ստեփանակերտ, մնացել ծանոթի տանը, մինչև վառելիք կհայթայթեին ու կճանապարհվեին Հայաստան։ Այդ ընթացքում, շուրջ 3 օր կապի խնդրի պատճառով, հնարավոր չէր իմանալ Արթուրի ու Անժելիկայի տեղը։
Անցած ճանապարհի մասին չեն էլ ուզում պատմել: «Դաժան էր ու շատ դժվար նորածին երեխայի հետ, ամենաշատը երեխայի անվտանգության համար ենք անհանգստացել»,- ասել է երիտասարդ մայրը։
Արթուրն ու Անժելիկան միայն այստեղ են պարզել, որ լրատվական ու սոցիալական մեդիայում իրենք որոնվում են։ Զույգն այժմ վարձակալական հիմունքներով ապրում է Երևանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: