Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Վրաստանի ռազմական զավթման ուղղակի սպառնալիք են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի լքի Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան:
«Մենք պետք է պահանջենք մեծ քանակությամբ հակաօդային պաշտպանության միջոցներ և հակատանկային համալիրներ: Մենք պետք է շտապ դադարեցնենք ռուսների հոսքը Վրաստան։ Մենք պետք է կարողանանք ընդհանուր լեզու գտնել երկրի բոլոր հիմնական խմբերի հետ, հրաժարվել ատելության գործիքից: Ռուսաստանի նկատմամբ լոյալ քաղաքականությամբ նոր ագրեսիայից հնարավոր չէ խուսափել: Ռուսներին խորհրդանիշեր են պետք, այնպիսի խորհրդանիշ, որին նա չկարողացավ հասնել 2008 թվականին` ռուսական դրոշն ու ռուս զինվորի ճտքակոշիկը Թբիլիսիի կենտրոնում»,- ասել է Սաակաշվիլին: