Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կանոնավոր բանակը վեր են ածել ֆիդայականի, սպառազինության զգալի մասը տվել հակառակորդին». Սեյրան Օհանյան

12:18, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
«Կանոնավոր բանակը վեր են ածել ֆիդայականի, սպառազինության զգալի մասը տվել հակառակորդին». Սեյրան Օհանյան

«ՀՀ ԶՈՒ-ն սկսել է կայանալ զրոյական կետից՝ ֆիդայական ջոկատներից ձևավորել են կանոնավոր բանակ. սպառազինության և ռազմական տեխնիկայի զգալի քանակություն ենք ձեռք բերել մեր գործընկերից՝ մի մասը ձրի: Սպառազինության ու ռազմական տեխնիկայի որոշ մասը ձեռք է բերվել նաև հակառակորդից՝ որպես ռազմական ավար, այնուհետ վերանորոգվել, շարք է կանգնեցվել ու օգտագործվել հենց նրանց դեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախկին ու ներկա սպառազինության վերաբերյալ իշխանականների հայտարարություններին: Օհանյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունները կանոնավոր բանակը վեր են ածել ֆիդայական բանակի, իսկ սպառազինության զգալի մասը տվել հակառակորդին՝ որպես ռազմական ավար:

Սեյրան Օհանյանի ճեպազրույցը
36168 | 1
Facebook