Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.

Միջազգային

Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարին կալանավորել են ռեստորանում իր կնոջը ***ելուց հետո

19:18, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարին կալանավորել են ռեստորանում իր կնոջը ***ելուց հետո

Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին երկու ամսով կալանավորել են ռեստորանում իր կնոջը ***ելուց հետո:

«Աստանա քաղաքի դատարանը կասկածյալ Կուանդիկ Բիշիմբաևի նկատմամբ խափանման միջոց է սահմանել երկու ամիս ժամկետով կալանքը»,- դատարանի որոշումը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել են, որ Բիշիմբաևն իր կնոջը սպանել է ռեստորանում: Նախկին նախարարը, ըստ տեղեկությունների, ոչ սթափ վիճակում ծեծել է կնոջը: Կինը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը:

| | |
8297 | 1
Facebook