«Ձեր գնահատականները խիստ մասնագիտական են՝ հասկանալի 15 պատգամավորի համար, միգուցե հնարավորություն ունենաք օգտագործել մասնագիտական այնպիսի տերմինաբանություն, որը հասանելի լինի նաև մեր քաղաքացիներին»,- դիմելով 2024թ. բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացնող ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Գալստյանն ընդունեց խորհուրդը՝ հավելելով, որ ԿԲ նախագահները երբ ելույթ են ունենում Սենատում կամ Կոնգրեսում, իրենց խոսակցությունը բացառապես մասնագիտական է. «Բայց կփորձենք լինել մաքսիմալ ճկուն ու պարզ»: Արսենյանն արձագանքեց՝ «երբ հնարավորություն ունենաք Սենատում կամ Կոնգրեսում ելույթ ունենալու, լրիվ մասնագիտական ելույթ ունեցեք»: